Հաստատվել են «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի մրցույթների արդյունքները31 մայիսի 2010 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը ներկայացրեց անցկացված մրցույթների արդյունքները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նշվեց, որ Լոռու և Շիրակի մարզերի վեց դպրոցների վերակառուցման և վերանորոգման համար հայտարարված մրցույթներին մասնակցել են առնվազն երեք, առավելագույնը` ինը ընկերություն: Բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվել մրցույթի պայմաններին բավարարող ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունները: Խորհուրդը հաստատեց մրցույթների արդյունքները, ըստ որոնց շուրջ 715 հազ. ԱՄՆ դոլարի խնայողություն է արվել, որը հետագայում կարող է ուղղվել լրացուցիչ աշխատանքների իրականացմանը: Միաժամանակ մարզպետներին և ԾԻԳ-ի ղեկավարին առաջարկվեց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տանել` ֆինանսավորումն իրականացնելուն պես շինաշխատանքներն անմիջապես սկսելու ուղղությամբ: Խորհրդի նիստում քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր: Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության երրորդ ծրագիրն իրականացվելու է Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2012թ. մարտին, ծրագրի հետերաշխիքային ժամկետը մեկ տարի է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |