Գարեգին Մեսրոբյանը դարձել է դոմինոյի Հայաստանի առաջին չեմպիոնը

Գարեգին Մեսրոբյանը դարձել է դոմինոյի Հայաստանի առաջին չեմպիոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի դոմինոյի ֆեդերացիան անցկացրել է Հայաստանի առաջին բաց առաջնություն, որտեղ հանդես են եկել 48 մասնակիցներ:

Առաջնությունն ընթացել է շվեյցարական մրցակարգով` 6 փուլերով: Առաջնության առաջին հաղթողն է դարձել 58-ամյա Գարեգին Մեսրոբյանը (Գավառ), Գրիշա Ափրոյանը (Գավառ) զբաղեցրել է 2-րդ տեղը, 3-րդ տեղում է Նորիկ Կարապետյանը (Երևան): Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար դրամ:

Առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը` Գեռա Ուշակյանը (13 տ) և ամենաավագ մասնակիցը`Գրիշա Ափրոյանը (74 տ) պարգևներ են ստացել:

Ավելի վաղ, Հայաստանի դոմինոյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաղդասարյանը հայտնել էր PanARMENIAN.Net ի թղթակցին, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը մասնակցելու է տարբեր երկրների բաց առաջնություններին և միջազգային մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---