Սինոփսիսի 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի եկամուտը 338.1մլն ԱՄՆ դոլար է31 մայիսի 2010 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Սինոփսիս ընկերությունը` կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարն, այսօր հայտնել է 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները: 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի Սինոփսիսի եկամուտը կազմում է 338.1մլն ԱՄՆ դոլար` 2009 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 336.8 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: Սինոփսիսի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 60 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: Սինոփսիսի ներկայացուցչությունում աշխատում են 100 բարձր որակավորում ունեցեղ ինժեներներ: «Սինոփսիսը այս քառորդում ևս նշանակալի արդյունքներ է ցուցաբերել»,-ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: «Չնայած մեր հաճախորդները դեռևս գործում են զգուշորեն, մենք շարունակում ենք նրանց պահանջները բավարարելուն ուղղված մեր ռազմավարությունը: Այս քառորդում մենք գրանցել ենք նշանակալի առաջընթաց և ակնկալում ենք առանձնահատուկ հեռանկարներ»: Այս մասին հաղորդում է Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |