ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը և ՀԱՊԿ-ը համագործակցելու են ռազմավարական հետազոտության բնագավառում31 մայիսի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և ՀԱՊԿ ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը համագործակցության պայմանագիր են կնքել: Հայկ Քոթանջյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ պայմանագրի հարցում համաձայնության էին եկել ՀԱՊԿ և ՀՀ ղեկավարները, մասնավորապես` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ավելացրել է նաև, որ այդ պայամանգրի հիման վրա հնարավոր կլինի մշակել ավելի կոնկրետ, ամենամյա ծրագրեր ինչպես հետազոտման, այնպես էլ գիտատեխնիկական քննարկումների և աշխատանքային համաժողովների բնագավառներում: Հայկ Քոթանջյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմավարական հետազոտության բնագավառում գիտմասնագետներ պատրաստելուն: Ալեքսանդր Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ ինստիտուտը ստեղծվել է մեկ տարի առաջ, և նրա հիմնական խնդիրն է ՀԱՊԿ երկրների փորձագիտական միությունների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության մասին տեղեկատվության տարածումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |