Սերգեյ Մովսիսյանն ավարտեց իր ելույթները աշխարհի արագ շախմատի գավաթում31 մայիսի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Մովսիսյանը Օդեսայում (Ուկրաինա) անցկացվող աշխարհի արագ շախմատի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում 0,5:1,5 հաշվով պարտությունն կրեց Ալեքսանդր Գրիշչուկից և ավարտեց իր ելույթներն Աշխարհի գավաթում: Հնդկաստանի Օրիսա քաղաքում անցկացված շախմատի միջազգային առաջնությունում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և 249 մասնակիցների մեջ գրավեց 13-րդ տեղը: Նա միայն կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Կրավցիվից (Ուկրաինա), Ալեքսանդրովից (Բելառուս), Տուրովից, Դրեևից, Կոկարևից (Ռուսաստան) և միջազգային վարպետ Ադհիբանից (Հնդկաստան): Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել Վանաձորի շախմատի դպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |