Գերտերությունները դատապարտել են Իսրայելի գործողությունները31 մայիսի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դատապարտել է ուժի անհամաչափ կիրառումն Իսրայելի կողմից իրավապաշտպանների միջազգային նավատորմի դեմ, որը հարձակման է ենթարկվել Գազայի հատվածի ափամերձ տարածքում, ասվում է Ելիսեյյան պալատի կոմյունիկեում: «Ֆրանսիայի նախագահը խորը ցավակցություն է հայտնել : Նա դատապարտում է ուժի անհամաչափ կիրառումն Իսրայելի կողմից և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին»,-ասվում է փաստաթղթում: Սարկոզին նշել է, որ հարկավոր է «լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա, ինչն անհրաժեշտ է դարձնում հաշտեցման գործընթացի վերսկսումը»: Ավելի վաղ այդ գործողության դատապարտմամբ հանդես եկավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշները: Ըստ նրա, իսրայելցի զինվորականներին արդարացում չկա: Ֆրանսիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Փարիզում Իսրայելի դեսպանից: «Մոսկվայում դատապարտում և խորը մտահոգություն են հայտնում այս կապակցությամբ, առաջին հերթին հաշվի առնելով «հումանիտար քարավանի» մասնակցիների մահն ու վիրավորվելու փաստը: Հարկավոր է պարզել կատարվածի բոլոր փաստերը: Ակնհայտ է, որ զենքի կիրառումը կամ նավերի բռնագրավումը բաց ծովում առանց որևէ հիմքի միջազգային նորմերի կոպիտ խախտում է»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ՌԴ-ն այս միջադեպը դիտարկում է որպես Իսրայելի կողմից Գազայի շրջափակման կասեցման անհրաժեշտություն»: Իր հերթին ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել իրավապաշտպանների մահվան կապակցությամբ: «ԱՄՆ-ն ափսոսում է մարդկանց մահվան համար և այժմ աշխատում է ողբերգական միջադեպի հանգամանքերի պարզաբանման վրա»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ուիլյամ Բարթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |