Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին31 մայիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին: Կարևորելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Հայաստանում` նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, կազմակերպության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: «Պատահական չէ, որ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված երեսունմեկ պայմանագրից երեսունն արդեն իսկ հավանության է արժանացրել Հայաստանի Ազգային ժողովը»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նշելով, որ նույնիսկ ամենախոշոր երկրները միշտ չէ, որ ի վիճակի են միայնակ դիմակայելու ահագնացող մարտահրավերներին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր են կազմակերպության շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նշել է, որ երևանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է: Նիստի մասնակից պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կառուցողական ու շահագրգիռ քննարկում է ծավալվել օրակարգային հարցերի վերաբերյալ: Նրանք վստահություն են հայտնել, որ երևանյան արտագնա նիստը նոր ազդակ կհաղորդի ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչին: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստի արդյունքները կնպաստեն կազմակերպության ամրապնդմանն ու անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |