2010-ի մայիսին Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2 տոկոսով

PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սակագների 0.2 տոկոս նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է տրանսպորտի 2.1 տոկոս (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.8 տոկոս նվազման հետ) և հանգստի

կազմակերպման ծառայությունների սակագների 0.3 տոկոս նվազումով:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման ծառայությունների սակագների 0.1 տոկոս հավելաճ, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---