Արթուր Աբրահամի փրոմոութերն առաջարկում է Աբրահամ-Ֆրոչ մենամարտն անցկացնել Մայորկայում 1 հունիսի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը (Գերմանիա) և Կառլ Ֆրոչը (Անգլիա) չեն կարողանում որոշել իրենց մենամարտի անցկացման վայրը, որը տեղի է ունենալու «Super Six» մրցաշարի 3-րդ փուլի շրջանակներում: Աբրահամի փրոմոութեր Կալե Զաուերլանդն առաջարկել է, որպեսզի մենամարտը տեղի ունենա Մայորկայում (Իսպանիա), բայց Ֆրոչը և նրա թիմը հրաժարվել են շոգ կլիմայի պատճառով: Ֆրոչը ցանկանում է, որպեսզի մենամարտը կայանա Նոթինգհեմում կամ ԱՄՆ-ում, իսկ Աբրահամի թիմն առաջարկում է մարտն անցկացնել Գերմանիայում կամ եվրոպական մեկ այլ երկրում: «Բանը ֆինանսների մեջ է: Մենք Նոթինգհեմի վերաբերյալ ոչ մի առաջարկ չենք ստացել, այնպես որ այնտեղ հաստատ չենք մեկնի: Մենք չենք ցանկանում նաև մարտն անցկացնել ԱՄՆ-ում: Կա երկու տարբերակ` Ցյուրիխը կամ Մայորկան, ինձ ավելի շատ դուր է գալիս վերջինը»,- հայտարարել է Զաուերլանդը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |