Իսրայելա-թուրքական հարաբերությունները դեռ երբեք այնքան սրված չեն եղել, ինչպես հիմա 1 հունիսի 2010 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Իսրայելա-թուրքական հարաբերությունները դեռ երբեք այնքան վատ չէին եղել, ինչպես հիմա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, ափամերձ միջադեպը հանդիսանում է Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության բորբոքման շարունակությունը: «Անմիջական ռազմական գործողությունների, հավանաբար, չի հասնի, սակայն «Ազատության նավատորմի» հետ կապված վերջին միջադեպը ցույց տվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության արկածախնդրային էությունը: ԱԳ նախարարի կողմից հռչակված «հարևանների հետ զրոյական խնդիրներ» քաղաքականությունը իրականում նորանոր խնդիրների է հանգեցնում: Թուրքական դիվանագիտությունը ցուցադրեց նաև իր հետագա քայլերը հաշվարկելու անկարողությունը»,-ասել է Սաֆրաստյանը: Նա նաև հավելել է, որ Կիպրոսի մի մասը բռնազավթած երկիրն իրավունք չունի որևէ մեկին պայմաններ առաջադրել: «Հարկ է նշել նաև, որ Թուրքիայի քաղաքականությունը, ըստ որի ճնշում է գործադրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների վրա, տապալվում է, և դրա ապացույցն է այն, որ Արգենտինան հրաժարվեց կանգնեցնել Աթաթուրքի արձանը»,-ասել է հայ թուրքագետը: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սրվեցին նախօրեին Իսրայելի ՌԾՈւ-ի կողմից «Ազատության նավատորմի» բռնագրավման հետևանքով: Նավատորմի նավերի մեծ մասը պատկանում է Թուրքիային ու ՀԱՄԱԶ-ին: Իսրայելյան կողմը կարծում է նաև, որ նավատորմը մաքսանենգ զենք էր տեղափոխում: Գործողության արդյունքում 9 մարդ զոհվեց, կան վիրավորներ, այդ թվում նաև Թուրքիայի քաղաքացիներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |