Ալեքսանդր Մանասյան. Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար![]() 1 հունիսի 2010 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, 1991թ. Արցախի Հանրապետությունը ձևավորվեց այն տարածքներում, որոնք իրավաբանորեն չէին պատկանում Ադրբեջանին: «Սա հզոր մի փաստարկ է, իսկ մենք ինքներս փոխեցինք այն ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, ինչը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մի ժամանակ եղել է Ադրբեջանի օրինական մասը»,-ասել է Մանասյանը` հավելելով, որ հարկավոր է վերանայել այդ մոտեցումը և նոր շեշտադրումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ընդ որում, նա նշել է, որ վերոնշյալը բավականին բարդ կլինի շրջանառության մեջ դնել, սակայն դրա համար կան բոլոր հնարավորությունները: Անդրադառնալով Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի զեկույցին` Մանասյանն ասել է, որ այդ զեկույցը հայկական իշխանությունների պասիվության հետևանք է:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |