Հայաստանի և Քաթարի փոխվարչապետները քննարկել են համագործակցության խորացման հարցեր![]() 1 հունիսի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Քաթարի Պետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպեց Կատարի Պետության փոխվարչապետ, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Աբդուլլահ բեն Համադ ալ Աթթիյահի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնվեց աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Ա. Գևորգյանը համագործակցության համար հեռանկարային համարեց էներգետիկայի, զբոսաշրջության, աշխատուժի ներգրավման ոլորտները: Նշվեց, որ Հայաստանը նախատեսում է մի շարք խոշոր ծրագրերի իրականացում` միջուկային նոր էներգաբլոկի կառուցում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն, և բաց է ցանկացած համագործակցության համար: ՀՀ փոխվարչապետի խոսքով` Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային նշանակության էներգետիկ ու ենթակառուցվածքային ծրագրերին և ցանկություն ունի այդ բնագավառում համագործակցել նաև Քաթարի հետ: Երկուստեք ընդգծվեց հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի` որպես համագործակցության զարգացման հարթակի, կարևոր դերը: Աբդուլլահ բեն Համադ ալ Աթթիյահը նշեց, որ քաթարական կողմը հետաքրքրված է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը` տարածաշրջանային նշանակության ծրագրերին մասնակցելու միջոցով: Հայաստանի հետ գործակցության հարցում նա կարևորեց նաև արաբական երկրներում հեղինակություն վայելող հայկական համայնքների գործոնը: Քաթարի փոխվարչապետի կողմից ընդունվեց նաև Հայաստան այցի հրավերը: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր Դոհայում մասնակցեց «Ազատ առևտուր, զարգացում և ժողովրդավարություն» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովի բացումը կատարեց Քաթարի Պետության էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանին: Համաժողովին մասնակցում էին և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ խոսքով հանդես եկան Ֆինլանդիայի, Մակեդոնիայի նախագահները, մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման մալո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |