Լևոն Զուրաբյան. Օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սեղմվում է 1 հունիսի 2010 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սեղմվում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ընդ որում, Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ն արդեն զգուշացրել էր, որ հայ-թուրքաիան կարգավորման գործընթաղի ձախողման դեպքում, ճնշումը Ղարաբաղի հանդեպ կավելանա: Անդրադառնալով Հարավային Կովկասի գծով եվրոպական խորհրդարանի զեկույցին, Զուրաբյանն ասել է, որ «տարածքների օկուպացիա» տերմինն ամրագրվել է միջազգային բանաձևերում: Ըստ նրա, դրա պատճառն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Այսօր աշխարհը մոռացել է Լեռնային Ղարաբաղի գոյության մասին: Դրանով կարելի է բացատրել գերտերությունների արձագանքը ԼՂՀ-ում կայացած ընտրություններին»,-ասել է Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ վերոնշյալը նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է: Ըստ նրա, եթե նախկինում ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում էր որպես հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ապա այժմ այն դիտարկվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: «Նման իրավիճակը կհանգեցնի նրան, որ միջազգային հանրությունը կընկալի ղարաբաղյան հակամարտությունը որպես ոչ թե ինքնորոշման համար պայքար, այլ որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,-ասել է ՀԱԿ-ի համակարգողը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |