Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է եգիպտական ներդրումների ներգրավման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-3-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած

պատվիրակությունը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն` «ARTOC group» եգիպտական ներդրումային ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցման շրջանակների հստակեցման և եգիպտական փորձի ուսումնասիրության նպատակով:

«ARTOC group» ներդրումային ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում էր ս.թ. մարտի 1-4-ը: Այցի շրջանակներում քննարկել էին «ARTOC group» ներդրումային ընկերության կողմից Ջերմուկ քաղաքի զարգացման, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Զվարթնոց օդանավակայանին կից Ազատ տնտեսական գոտու, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի, միջուկային բժշկության և մի քանի այլ ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---