Հայաստանում կբացվի Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն՝ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ ստեղծելու կապակցությամբ:

Պաշտանության նախարարը նշեց, որ 2009թ. նոյեմբերին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցելությունը նոր էջ է բացել հայ-լեհական ռազմական համագործակցության պատմության մեջ: Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Լեհաստանի նորաստեղծ ռազմական կցորդի գրասենյակը՝ ի դեմս գնդապետ Դարիուժ Պոգորժելսկու կնպաստի երկու պետությունների միջև ստեղծված վստահության մթնոլորտի ամրապնդմանը և միջազգային կայունության ու խաղաղության ապահովմանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---