Հայաստանում գործազուրկների ընդհանուր մակարդակը 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7,2 տոկոս 1 հունիսի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործազուրկների ընդհանուր մակարդակը 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7,2 տոկոս` 2009 թ. հունվար-ապրիլ ամիսների 6,6 տոկոսի փոխարեն: ՀՀ վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 84,4 հազ. մարդ: Ընդ որում, տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմում էր 1178,3 հազ. մարդ, որոնցից զբաղված են 1093,9 հազ. մարդ: Բացի այդ, ապրիլի 30-ի դրությամբ, Հայաստանում աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 1009 մարդ, կամ` մեկ ազատ աշխատատեղի համար 86 գործազուրկ: Պաշտոնական տվյալների համաձայն, ապրիլի վերջի դրությամբ գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել 26,1 հազ. մարդ` 2009 թ. ապրիլի վերջի 19,8 հազ. մարդու փոխարեն: Ամենամսյա նպաստի միջին չափը կազմել է 16.195 դրամ` 2009 թ. ապրիլի 15,943 դրամի փոխարեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |