ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԱՎԻՃԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Պատասխանելով Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին` ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը անհանգստացած է Աբխազիայում տիրող իրավիճակի սրումով: Ինչպես հայտնի է, վրացական ու չեչենական միավորումների կողմից աբխազական գյուղերը զավթելու արդյունքում սպաանվել է մի քանի հայազգի քաղաքացի: Նախարարի խոսքերով` սպանված հայերի ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ: Օսկանյանը նշել է, որ կառավարությունը կապ է պահպանում շահագրգիռ կողմերի հետ` Նաա հայկական գյուղում իրականում կատարվածի մասին տեղեկություններ ստանալու համար: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ անցկացվող խորհրդակցությունների նպատակը Աբխազիայի հայկական բնակչության նկատմամբ ծագած լարված վերաբերմունքի մեղմացումն է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---