Իրանի բանակը ներխուժել է Հյուսիսային Քուրդստան

PanARMENIAN.Net - Մեկ ամսվա ընթացքում PJAK խմբին ոչնչացնելու նպատակով ռմբակոծման ենթարկված Գանդիլ լեռան ուղղությամբ, որտեղ գտնվում էր ահաբեկչական կազմակերպության գլխավոր շտաբը, Իրանի բանակը հունիսի 1-ին սկսել է հերթական ռազմական գործողությունը; Սկզբում Իրաքին սահմանակից մի քանի բնակավայր ռմբահարվել են հեռահար զենքից, այնուհետև Իրանի զինվորները սահմանն անցել են և դիրքեր են գրավել Չոման գյուղի շուրջը:

Հաղորդման համաձայն, Իրանի բանակը 5 կմ առաջ է գնացել Իրաքի տարածքում: Մոտակա գյուղերի ազգաբնակչությունը լքում է մարտական գործողությունների գոտին:

Հյուսիսային Իրաքում գտնվող աղբյուրները վկայում են, որ Իրանի բանակը պատրաստվում է Գանդիլ լեռան վրա տեղակայված ահաբեկչական կազմակերպության դեմ լայնամասշտաբ գործողություն իրականացնել;

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---