![]() Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի հարձակումը «Ազատության նավատորմի» վրա 1 հունիսի 2010 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի հարձակումը «Ազատության նավատորմի» վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, ստեղծված իրավիճակը մտահոգում է Ադրբեջանին. Ադրբեջանը գտնում է, որ հումանիտար ակցիայի վերածումը մարդկային զոհերի մտահոգիչ փաստ է: Այդ միջադեպը պետք է քննվի սեղմ ժամկետում, իսկ մեղավորները պետք է պատժվեն»: Պոլուխովը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը Գազայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու կողմնակից է: «Երկրի նախագահի հանձնարարությամբ ԱԳՆ ղեկավար Էլամր Մամեդյարովը շարադրել է Ադրբեջանի դիրքորոշումը դոնորների միջազգային խորհրդաժողովում` Շարմ էլ Շեյխում»,-հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Իսրայելի հատուկ նշանակության ուժերը մայիսի լույս 31-ի գիշերն անցկացրել են «Ազատության նավատորմի» վեց նավերի բռնագրավման գործողություն: Նավերը մեկնում էին Պաղեստին հումանիտար բեռով, նավերի վրա կար 600 իրավապաշտպան, նրանց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: Իսրայելցիները հաստատում են 9 զոհերի առկայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |