![]() ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի լուրջ և արդար հետաքննությունը![]() 2 հունիսի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հիասթափված է ԱՄՆ վարչակազմի արձագանքով Իսրայելի ափերի մոտ «Ազատության նավատորմի» վրա հարձակվելու նկատմամբ: Այդ մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ հանդիպման ընթացքում թուրք նախարարը պահանջել է ԱՄՆ-ից դատապարտել «Ազատության նավատորմի» վրա հարձակումը: Ավելի վաղ հեռախոսազրույց էր կայացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև: Զրույցի ընթացքում Օբաման ցավակցություն է հայտնել թուրք քաղաքացիների մահվան հետ կապված և հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն պաշտպանում է պատահածի լուրջ և արդար հետաքննությունը, հաղորդում է AP գործակալությունը: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել են նախօրեին, երբ իսրայելական ՌԾՈւ-ը բռնագրավել են «Ազատության նավատորմը», որի նավերի մեծ մասը պատկանում էր Թուրքիային ու ՀԱՄԱԶ-ին: Իսրայելը համարում է, որ նավատորմը անօրինական զենք էր տեղափոխում: Զավթման ընթացքում զոհվել է 9 մարդ, կան վիրավորներ, որոնց թվում են Թուրքիայի քաղաքացիներ:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |