Ստեփան Դեմիրճյան. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ընդդիմությունը միջոցառումներ կազմակերպի![]() 2 հունիսի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել` թույլ չտալ ընդդիմությանը միջոցառումներ կազմակերպել Ազատության հրապարակում: Այդ մասին են վկայում վերջին իրադարձությունները, երբ կասեցվեցին ՀԱԿ-ի ակցիաները, իսկ երեք ակտիվիստ դեռևս ձերբակալված է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ Դեմիրճյանի, ՀՀ ղեկավարությունը լավատեղյակ է, որ հանրության շրջանում դժգոհություն կա, սակայն ոչինչ չի ձեռնարկում խնդիրները լուծելու համար: «Ընդդիմության ակցիաները թույլ չտալու փոխարեն ՀՀ իշխանությունները առկա խնդիրների լուծման համար պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին ու արտահերթ ընտրություններ անցկացնեն»,-ասել է Դեմիրճյանը: Նա հավելել է, որ նման պայմաններում սխալ կլինի խոսել ներքաղաքական կայունության մասին, քանի որ Հայաստանում անտարբերությունը շփոթում են կայունության հետ: Ինչպես նշել է Դեմիրճյանը, ազատ ու արդար ընտրությունների համար առաջին հերթին անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը, ոչ թե իդեալական Ընտրական օրենսգիրք: Նա հավելել է, որ ընդդիմությունը չի ցանկանում, որ Հայաստանում խնդիրները լուծվեն «ղրղզական տարբերակով», այլ ձգտում է ձևավորել ժողովրդավարական իշխանափոխության ավանդույթ: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընդդիմությունը արտահերթ ընտրությունների դեպքում` Դեմիրճյանն ասել է, որ քանի որ ՀԱԿ-ը ձգտում է վերականգնել սահմանադրական կարգը, ապա նրանք հանդես կգան միասնական ճակատով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |