«Արարատից Սիոն» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում դիտումների քանակով առաջ է անցել «Ավատարից» 2 հունիսի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում եղել է «Արարատից Սիոն» ֆիլմի 20 000 ցուցադրություն և դիտումների քանակով այն առաջ է անցել «Ավատարից»: Մայիսին կինոթատրոն այցելած հանդիսատեսի 92 տոկոսը եկել էր կինոթատրոն այդ ֆիլմը դիտելու համար»,-հայտնել է կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոնյանը: «Արարատից Սիոն» ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում Մեծ Բրիտանիայի Swansea Bay Film Festival կինոփառատոնում: Ֆիլմը հայտնվել է ևս 8 փառատոների եզրափակչում և կներկայացվի նաև Մոսկվայի կինոփառատոնում և Կոլորադոյի Docuwest փառատոնում: «Մեզ համար շատ հաճելի է, որ դրական արձագանքները հայաստանյան ֆիլմի մասին ստիպեցին, որ այն դիտեն նաև սփյուռքահայերը, օրինակ, Լոնդոնում մենք ցուցադրեցինք ֆիլմն անշլագի պայմաններում»,-նշել է ֆիլմի պրոդյուսեր, քահանա Մեսրոբ Արամյանը` հավելելով, որ դրական արձագանքը ցույց տվեց, որ հայ հանդիսատեսի ճաշակը չկարողացան փչացնել նույնիսկ ցածրորակ հեռուստահաղորդումները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |