Թայ քիք-բոքսինգի Կովկասի գավաթի բաց խաղարկությունում հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել 2 հունիսի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տորնադո թայ քիք-բոքսինգի ֆեդերացիան հրավիրվեց մասնակցելու Կովկասի գավաթի բաց առաջնությանը: Առաջնությունը կայացավ Թբիլիսիում, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Իրանի ու Ադրբեջանի հավաքականները: Բոլոր 5 մարզիկները, որոնցից 2-ը ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը, մեդալներ նվաճեցին: Սուրեն Մանուչարյանը (12-13տ, 50 կգ ք/կ), Մարզպետ Պողոսյանը (13-14տ, 45 կգ ք/կ), Գարեգին Աղաբալյանը (+18 տ, 70կգ ք/կ) և Դավիթ Խաչատրյանը (9-10տ, 50 կգ ք/կ) ոսկե մեդալներ նվաճեցին: Միակ արծաթե մեդալը նվաճեց Վարդան Պողոսյանը (14-15տ, 60 կգ ք/կ): «Քանի որ ոսկե մեդալակիրներ Գարեգինն ու Դավիթն Արցախից են, մեզ հաջողվեց պարգևատրման արարողության ժամանակ բարձրացնել նաև Լեռնային Ղարաբաղի դրոշը: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը` զիջելով Իրանի ու Վրաստանի հավաքականներին»,-ասել է ֆեդերացիայի նախագահ Սամվել Սահակյանը PanARMENIAN.Net ին: Ըստ նրա, հունիսի 20-ին կանցնի Հայաստանի գավաթի բաց առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 180 մարզիկ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |