Թուրքիան օգտագործեց մերձեցումը Հայաստանի հետ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին միջամտելու համար 2 հունիսի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը այնքան էլ բարվոք չէ: Դրա տեսանելի ապացույցն է Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձևը Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող դրույթները հակասում են հայկական կողմի շահերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ Դեմիրճյանի, չնայած նրան, որ այդ բանաձևի դրույթները պարտադիր չեն կատարման համար, այնուամենայնիվ, այն որոշակի տպավորություն է ձևավորում միջազգային հանրության շրջանում: «Մեզ համար անբարենպաստ իրավիճակից դուրս գալու համար առաջին հերթին հարկավոր է առողջացնել Հայաստանի ներքաղաքական միջավայրը: Այսինքն, անցկացնել երկրում արտահերթ ընտրություններ»,-հայտարարել է նա: Ընդ որում, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահը նշել է, որ ղարաբաղյ ան հարցում միակողմանի զիջումները հայկական կողմի համար անընդունելի են: Անդրադառնալով հայ-թուրքական մերձեցմանը` Դեմիրճյանը նշել է, որ մոտ ապագայում որևէ առաջընթաց այդ ուղղությամբ չի ակնկալում: «Թուրքիան օգտագործեց հայ-թուրքական մերձեցումը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին միջամտելու և Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու համար»,-ասել է Դեմիրճյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |