Քուվեյթում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի էմիրին 2 հունիսի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հհունիսի 1-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին: Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները: Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Երևան այցելության հրավերը` Ֆադեյ Չարչօղլյանը նշեց, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջև հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար: Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |