Վրացական իշխանությունները էլ ավելի խորացրին ջավախահայության օտարումը Վրաստանի ներքին քաղաքական կյանքից 2 հունիսի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - 2010թ. մայիսի 30-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ջավախահայությունը փաստացի բոյկոտեց: Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում արձանագրվեց համապատասխանաբար 70% և 75% ընտրողների մասնակցություն, սակայն տեղական և միջազգային դիտորդների կարծիքով իրական մասնակցությունը չի գերազանցել 15%-ը: Կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարեցին հայության իրավունքները պաշտպանող ջավախքյան ուժերը: Չմասնակցելով ընտրություններին՝ ջավախահայությունն իր վերաբերմունքն արտահայտեց վրացական իշխանությունների վերջին տարիներին Ջավախքում իրականացրած բռնաճնշումների քաղաքականության նկատմամբ: Այդ քաղաքականության հիմնական տարրերն են. • շինծու մեղադրանքների հիման վրա ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին տասը տարվա ազատազրկման դատապարտելը, ջավախահայ ակտիվիստների ապօրինի հետապնդումները, • վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի փաստացի վերահսկումն ու ուղղորդումը, • ջավախահայության իրավունքները պաշտպանող տեղական քաղաքական կազմակերպությունների գրանցման մերժումը, • ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային նորմերով երաշխավորված ջավախահայության հասարակական-քաղաքական, լեզվակրթական, մշակութային և կրոնական իրավունքների կոպիտ ոտնահարումը: Կարելի է արդեն արձանագրել, որ վրացական իշխանությունները կեղծելով Ջավախքում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, էլ ավելի խորացրեցին ջավախահայության օտարումը Վրաստանի ներքին քաղաքական կյանքից, էլ ավելի մեծացրեցին իրենց և ջավախահայության միջև գոյություն ունեցող անըմբռնողության անջրպետը: Սա անկանխատեսելի հետևանքներով հղի այն իրավիճակն է, որի մասին բազմիցս ահազանգել է «Երկիր» միությունը: Կազմակերպության ահազանգերի նկատմամբ միջազգային կառույցների, ԱՄՆ և Եվրամիության համապատասխան մարմինների ցուցաբերած ուշադրությունն ու հետաքրքրությունը, սակայն, դեռևս չի հանգեցրել իրավիճակի շտկմանն ուղղված կոնկրետ և գործուն քայլերի: Ջավախահայության տարրական իրավունքների, տվյալ դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ազատ և արդար ներկայացվածության իրավունքի, կոպիտ ոտնահարման այս փաստի պայմաններում Վրաստանի գործընկեր-պետությունների ցուցաբերած անգործությունը միմիայն խորացնելու է ժողովրդավարական արժեքների և ընթացակարգերի նկատմամբ երկրի հայ համայնքի հիասթափությունը, հանգեցնելու է տարածաշրջանում ժողովրդավարության նահանջի գործընթացների հետագա ուժեղացմանը: Իրավիճակի նման սցենարով զարգացումը թույլ չտալը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր կառույցների և երկրների ուղղակի պարտականությունն է: Այս մասին հաղորդում է «Երկիր» հայրենակցական միությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |