Երևանում ընթանում է Arm Robotics առաջնությունը 2 հունիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը: «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլ 18 թիմերից անցել են 8-ը: Նրանք հիմնականում Երևանի պետական ճարտարապետական ինստիտուտի, ԵՊՀ-ի, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողներ են, սակայն նրանց թվում կան նաև 11 և 13 տարեկան դպրոցականներ, ինչպես նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ: «Մեր նպատակն է ռոբոտաշինության վերածնունդը Հայաստանում: Որպեսզի Հայաստանն ընդգրկվի զարգացած ռոբոտաշինության երկրների թվում, հարկավոր է, որ երիտասարդներին ոգևորի այդ գաղափարը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, հետագայում նման մշակումների սպառողը կաորղ է դառնալ ՀՀ ՊՆ-ն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmRobotics-ի մենեջեր Մարիամ Նահապետյանը, յուրաքանչյուր ռոբոտի համար ծախսվել է 90-200 հազար դրամ: Միջոցառման գլխավոր հովանավորն է իրանական Hurnet ընկերությունը, որը տրամադրել է անհրաժեշտ պահեստամասեր: ArmRobotics-ի թեման առաջարկել է բրիտանական The HALO Trust կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Նախագծված ռոբոտները պետք է հայտնաբերեին ականներն ու սերվերի վրա ուղարկեին քարտեզը` WiFi-ի, ռադիոհաղորդիչների ու ֆլեշ կրիչների միջոցով: Ռոբոտների քաշը չպետք է գերազանցի 10 կգ: Հաղթողները կստանան 250, 150, 100 հազար դրամ առաջին, երկրորդ և երրորդ տեղի համար համապատասխանաբար: Arm Robotics առաջնությունն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում 2008թ.: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |