Սինգապուրը պատրաստ է կիսել իր տնտեսական փորձը Հայաստանի հետ 2 հունիսի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) Սինգապուր կատարած իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար (միաժամանակ Սինգապուրի տրանսպորտի նախարար) Ռեյմոնդ Լիմի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Սինգապուրի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խթանման, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցության ակտիվացման հարցեր:
Պրն. Լիմը տեղեկացրեց, որ փորձի փոխանակման առումով Սինգապուրը պատրաստ է Հայաստանին տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպել հատուկ կրթական ծրագրեր և դասընթացներ տնտեսության տարբեր բնագավառներում աշխատող ՀՀ քաղծառայողների համար: Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարար Լիմ Հընգ Կիանգի հետ կայացած հանդիպման ընթացքում հիմնականում խոսվեց երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների միջև կապեր հաստատելու անհրաժեշտության մասին: Դեսպան Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես` բնական հյութեր, արդեն իսկ տեղ են գտել Սինգապուրի շուկայում, ինչպես նաև ներկայացված են այս օրերին ընթացող «Սինգապուրի սննդի էքսպո-2010» ցուցահանդեսում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |