Էրդողան. «Հայկական սփյուռքը ոչ միայն Հայաստանին է վատ դրության մեջ դնում, այլև երրորդ երկրներին» 2 հունիսի 2010 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքի գործողությունները վատ դրության մեջ են դնում ոչ միայն Հայաստանին, այլև երրորդ երկրներին: Այդպես եղավ Արգենտինայի հետ: Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ այս մասին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ընթացքում: Արգենտինա իր այցը հետաձգելու մասին խոսելով, Էրդողանն ասել է, որ այն ուժերը, որոնք հանուն ներքաղաքական նպատակների դառնում են «հայկական սփյուռքի պատանդները», շուտով կհասկանան, թե այդ քաղաքականությունը ինչպես է վնասում Հայաստանին ու իրենց երկրներին: Լատինա-ամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը չի այցելել Արգենտինա: Դրա պատճառն այն է, որ Արգենտինայի իշխանությունները, հաշվի առնելով Բուենոս Այրեսի հայկական համայնքի դժգոհությունը, հրաժարվել են Խորխե Նյուբերի այգում Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնել: Արգենտինայի նախագահ Քրիստինե Ֆեռնանդեսը ասել է, որ հասկանում է Էրդողանի հակազդեցությունը, սակայն քաղաքի իշխանությունների որոշումը չի կարող փոխվել, քանի որ այն հակասում է Արգենտինայի սահմանադրությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |