Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կոչ է անում մարնրակրկիտ ուսումնասիրել միջազգային ջրային տարածքում տեղի ունեցած միջադեպը» 2 հունիսի 2010 - 21:01 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը անթույլատրելի է համարում Գազայի հատվածի շրջափակումը և պատրաստ է բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել», - այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպը: Գազայի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով, նախարարը հայտարարել է. «Մենք խոսել ենք Գազայի շրջափակման անթույլատրելիության մասին: Պաղեստինցիների միասնության ջանքերը նույնպես արդյունքի չեն հասնում, քանի որ դրանց խանգարում են դրսի ուժերը»: Նա ցավով նշել է, որ «անհրաժեշտ էր, որ արյուն թափվեր, որպեսզի միջազգային հասարակությունը ուշադրությունը սևեռեր Գազայի վրա»: Ս.Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Գազայի հատվածին և շարունակելու է ցուցաբերել նաև հետագայում, հաղորդում է Պրայմ- ՏԱՍՍ-ը: Մայիսի 31-ի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը իրականացրել է « Ազատության նավատորմի» զավթման գործողությունը: Նավատորմը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Պաղեստինի շրջափակված գոտի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |