Մարի Յովանովիչ. Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն 2 հունիսի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարևոր են համարում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» ելույթի ժամանակ: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հավատարիմ են մնում իրենց պարտականություններին այս խնդրի լուծման հարցում` հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա. ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:
Միաժամանակ նա նշել է, որ հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն: «ԱՄՆ-ն հավատարիմ է մնում երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ պայմանագրի կնքմանը: Բայց այդ որոշումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից»,- ասել է դեսպանը: Նրա խոսքերով, այդ որոշումը փոխզիջումներ է պահանջում երկու կողմերից: «Խաղաղության պայմանագրի կնքումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Մարի Յովանովիչը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |