ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկում է արդարադատության համակարգի բարեփոխումները 2 հունիսի 2010 - 21:18 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը հունիսի 2-ին հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարի հետ` քննարկելու ընթացիկ համագործակցությունը արդարադատության համակարգի բարեփոխման ոլորտում: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են քրեական արդարադատության բարեփոխման և օրենքի գերակայության խթանումը Հայաստանում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել` ներդրում ունենալու դատական բարեփոխումների գործընթացում և միջազգային փորձագիտական աջակցություն ցուցաբերելու քրեական դատավարության օրենսգրքի նախագծի կապակցությամբ: Դեսպան Կապինոսը բարձր է գնահատել արդարադատության նախարարության ջանքերը` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դատավարությունների դիտարկման մասին զեկույցի առաջարկների իրականացման ուղղությամբ: «Քանի որ դատական անկախությունը և օրենքի գերակայությունը ԵԱՀԿ մարդու իրավունքների հանձնառություններից են, գրասենյակը պատրաստ է աջակցելու արդարադատության նախարարության բարեփոխումների ջանքերին», - ասել է դեսպան Կապինոսը: Քննարկվել են քրեակատարողական համակարգի հետագա բարեփոխումները` միջազգային չափանիշներին համապատասխան: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նշել է հավաքների անցկացման իրավունքի ազատ և օրենքին համապատասխան իրականացման երաշխիքների կարևորությունը` մարդու իրավունքների կարևորագույն հանձնառությունների շարքում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցում է արդարադատության նախարարության, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խթանելու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում` միջազգային չափանիշներին համահունչ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամլո գրասենյակը:
Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |