Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն կոչ է անում մանրամասն ուսումնասիրել Գազայի դեպքերը

Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն կոչ է անում մանրամասն ուսումնասիրել Գազայի դեպքերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում մանրամասն ուսումնասիրել Գազայի դեպքերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդես գալով «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» ելույթով: Մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը «Ազատության նավատորմի» միջադեպի հետ կապված` դեսպանը նշեց, որ Ամերիկան ցավում է տեղի ունեցած բռնության համար և անհանգստացած է ՀԱՄԱԶ-ի գործունեությամբ:

«Գազայի հատվածի միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է տարածաշրջանում կայունություն հաստատելու կարևորությունը»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքերով, պատժամիջոցներն ուղղված են միջուկային զենք ստեղծող խմբավորումների դեմ: «Պատժամիջոցները բարդ ընտրություն են միջազգային առաջնորդների համար, քանի որ մի կողմից պետք է գործողություններ ձեռնարկել, մեկ այլ կողմից` անհրաժեշտ է պաշտպանել Իրանի հարևան երկրներին և Թեհրանի բնակչությանը»,- նշել է Յովանովիչը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---