ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում վերանայել հեռարձակման մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների նախագիծը 2 հունիսի 2010 - 22:02 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունիսի 2-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ և եվրոպական չափանիշներին` նախքան նախագծի վերջնական ընդունումը: «Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաև չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար»,- նշել է Միյատովիչը: Միյատովիչը նշել է, որ վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է իրեն, որ իր գրասենյակի և քաղաքացիական հասարակության առաջարկությունները հաշվի կառնվեն նախագիծը վերջնական տեսքի բերելուց առաջ: Միյատովիչը ողջունել է այն փաստը, որ նախագիծը քննարկվել է խորհրդարանի կազմակերպած հանրային լսումների ընթացքում: Մայիսի 20-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը` այն հանրությանը ներկայացնելուց քիչ անց: Չորս օր անց` նախքան խորհրդարանական լսումները, Միյատովիչի գրասենյակը տրամադրել էր օրենքի նախագծի մասին փորձագիտական կարծիք` մանրամասնելով մտահոգություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Փորձագիտական կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, նաև ներառում է առաջարկություններ լրամշակումների համար: Ըստ փորձագիտական վերլուծության նախագծում առկա թերությունների թվում են հետևյալ խնդիրները. - Նախագիծը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) այլևս չի պարտավորեցնում հիմնավորել հեռարձակման լիցենզիայի համար ներկայացված դիմումները մերժելու պատճառները, - Անորոշ ժամանակով հետաձգում է թվային հեռարձակման համար մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորությունը, - Օրինագիծը ՀՌԱՀ-ի ներկայիս պարտականություններից հանում է տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների պլանը հրապարակելու պարտականությունը, - Հստակ կաննոններ չի պարունակում արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման վերաբերյալ` փորձելով տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձևերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման կամ թույլտվությունների խիստ ռեժիմի ներքո, - Սահմանափակում է հեռուստաալիքների թիվը` առանց որևէ մեկնաբանության, - Չի համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության և նշանակման միջազգային չափանիշներին: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մամլո ծառայութունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |