![]() Հակոբ Չաքրյան. Իսրայելը չի զիջի Թուրքիային![]() 3 հունիսի 2010 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Գազայի իրադարձությունները կապված են նրա հետ, որ Թուրքիան ձգտում է առաջատարի դեր ստանձնել իսլամական աշխարհում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա, Թուրքիան միշտ ձգտել է առաջատարի դիրքի և այս միջադեպը ևս մեկ առիթ է դրա համար: Անդրադառնալով նրան, թե կբավարարի արդյոք Իսրայելը Թուրքիայի պահանջները` վնասի հատուցման, ներողության վերաբերյալ, հայ փորձագետն ասել է. «Հնարավոր է, ինչ-որ փոխհատուցում լինի տուժածներին, սակայն ելնելով իսրայելյան կողմի կոշտ դիրքորոշումից` կարելի է ասել, որ Իսրայելը հաստատ ներողություն չի խնդրի կատարվածի համար»: Ըստ նրա, սպառնալով Իսրայելին, Թուրքիան առանձնապես մեծ բան չի շահի: «Իսրայելն այն երկիրը չէ, որը կզիջի Թուրքիային»,-ասել է Չաքրյանը: Մեկնաբանելով «Ազատության նավատորմի» հետ կապված վերջին միջադեպը` հայ փորձագետն ասել է, որ կատարվածը լուրջ հետևանքներ չի ունենա: «Թուրքիան ստիպված կլինի հաշտվել ԱՄՆ-ի ու Իսրայելի դիրքորոշման հետ»,-ասել է Հակոբ Չաքրյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |