Հունիսին տեղի կունենա «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 3 հունիսի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Երևանում տեղի կունենա «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը, որի նպատակն է Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալը»,-ասել է «Կանաչաստան» հասարակական կազմկերպության նախագահ Րաֆֆի Նիզիբլյանը հունիսի 3-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, մրցույթը տեղի կունենա արդեն հունիսին, թեև ամենամյա «Ձմեռային փառատոնը», որի շրջանակներում է անցկացվում մրցույթը, տեղի կունենա 2011թ. հունվարին: Մրցույթը տեղի կունենա երեք անվանակարգերում` «Մինչև 15 տարեկան երեխաների աշխատանքներ», «Սիրողական ստեղծագործություններ» և «Պրոֆեսիոնալ գրողների ու սցենարիստների աշխատանքներ»: Մրցույթը կսկսվի այսօր և կտևի մինչև հունիսի 30-ը: Նրա արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին և կհրապարակվեն մանկական ԼՕԼՕ ամսագրում: Ամսագրում կզետեղվեն նաև հաղթողների աշխատանքները: Մրցույթի պայմաններից մեկն է Կաղանդ պապին ուղեկցող բոլոր հերոսներին օգտագործելը` խլվլիկներ Երային, Անիին, Հազարանին, Փուշին, Իմաստունին, Անտեսին, Եղեգին, Արեգին, Ասպետին և մյուսներին: Երան և Անին ներդաշնակ ամուսնական զույգ է, որն ապրում է երջանիկ: Շրջապատի մարդիկ նրանց երանի են տալիս: Հազարանը զգայուն և իր բյուրեղացած աշխարհն ունեցող կերպար է: Անտեսը շրջապատի կողմից անտեսվող կերպար է: Փուշը չհասունացած երիտասարդ է, սկզբում նա նուրբ էր, ով հասցնում վիրավորում էր, հետո դարձավ փուշ: Հեքիաթում առանձին դեր են կատարում արալեզները, որոնք վերքերը ապաքինող առասպելական ոգիներ են: «Այդ կերպարները բուն հայկական արժեհամակարգի կրողներ են: Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի հերոսների կերպարներ, որոնցից երեխաները ժամանակի հետ կսկսեն օրինակ վերցնել»,-ասել է Նիզիբլայնը: «Հայաստանի ձմեռային փառատոնն» անցնում է 2007 թվականից ՀՀ էկոնոմիկայի ու մշակությի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, « BOGOSSIAN GARDENS» հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնի համակազմակերպիչներ են «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը և Deem Communications-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |