Հունիսի 8-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կայցելի Ստամբուլ 3 հունիսի 2010 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կայցելի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ հրավիրել է Վլադիմիր Պուտինին մասնակցել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդաժողովի երրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում հունիսի 8-ին: «ՌԴ վարչապետը երախտագիտությամբ ընդունել է հրավերը: Միաժամանակ կողմերը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել ՌԴ վարչապետի առաջիկա աշխատանքային այցի շրջանակներում»: Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |