Երևանում բացվել է Հայ-բրիտանական գործարարության պալատ 3 հունիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին տեղի է ունեցել Հայ-բրիտանական գործարարության պալատի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության պաշտոնյաներ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը և այլ պաշտոնյաներ, բրիտանական և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ: Հայ-բրիտանական այս միության հիմնադիր և պալատի խորհրդի անդամ Հայկ Հարությունյանն ասել է, որ պալատն իր անդամների շահերը ներկայացնելու է հայկական և բրիտանական կառավարական կառույցներում: Կարևորելով Մեծ Բրիտանիայի գործարարների ներգրավվածությունը և հետագա ներդրումները հայկական տարբեր ինդուստրիաներում`սկսվեց Հայ-բրիտանական գործարարության պալատի (ABBC) ստեղծման գործընթացը: Ակտիվ աշխատանքների շնորհիվ արդեն պալատը պաշտոնապես հիմնադրված է իր 14-ից ավելի հիմնադիր անդամներով, որոնք Հայաստանում գործող բրիտանական և հայկական ընկերություններն են: Պալատի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունն ու դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում: Հայ-բրիտանական գործարարության պալատը ծառայելու է որպես գործարար ցանցի մի օղակ, որի նպատակն է խթանել և ուժեղացնել հայ-բրիտանական կոմերցիոն կապերը, հրավիրել և ներգրավել բրիտանական ներդրումները Հայաստան և ընդհանուր առմամբ բրիտանական բիզնես ներկայացուցչությունների հիմնադրմանը Հայաստանում: Այսպիսի պալատների հիմնական նպատակներից է նաև գործարարների շահերի պաշտպանությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |