Հայաստանում քննարկվել են հայ-չինական համագործակցության նոր հնարավորությունները 4 հունիսի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով հունիսի 1-3-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության պատվիրակությունը` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև 7 գործարարներ: Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ընդունել է ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուին և չինական պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման հնարավորությունների, գիտության, հեռահաղորդակցության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծավալման, գյուղատնտեսական ոլորտում հայկական գիտական և տեխնոլոգիական նորագույն մշակումները կիրառելու, ինչպես նաև Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներում հայկական բարձրորակ արտադրանքի պատշաճ ձևով ներկայացման հնարավորությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, չինական պատվիրակության անդամներին ներկայացվել են հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում հայկական կողմի մշակած ծրագրերը, ընդգծել չինական կողմի մասնակցելության նպատակահարմարությունը դրանց մեջ: Որպես համագործակցության հաջողված օրինակ առանձնացվել է “Շանսի-Նաիրիտ” ՀՁ-ը և կարևորվել կողմերի շարունակական աշխատանքն այդ ուղղությամբ: Անդրադարձ է եղել նաև “Շանհայ-2010” Համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ունեցած հաջողությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |