Հայաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում օտարալեզու դպրոցների բացման դեմ ուղղված բողոքի ակցիա![]() 4 հունիսի 2010 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Այօսր ՀՀ ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովը քննարկում է ՀՀ «Լեզվի մասին» և «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման նպատակով: Քննարկումը պետք է սկսվեր ժամը 11:00-ին, սակայն սկսվել է մեկ ժամ ուշացումով: Ազգային ժողովի մոտ հավաքվել են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի շուրջ 30-40 ակտիվիստներ: ԱԺ շենքի մոտ փակցվել են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի կոչ անող թերթիկներ, ինչպես նաև հետևյալ բովանդակությամբ թերթիկներ. «Հանել անդառնալի ուխտադրուժ օրինագիծը» և «Լեզուն պետական պարտքերի դիմաց ունեցվածք չէ»: «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ նրա համար, որպեսզի ևս մեկ անգամ մեր դժգոհությունը հայտնենք նշված օրենքների փոփոխությունների վերաբերյալ, բայց մենք պատրաստ ենք մեծ ցույց կազմակերպել, եթե այդ շտկումներն ընդունվեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցիի հետ զրույցում ասել է նախաձեռնող խմբի ակտիվիստներից մեկը` Արամ Ապատյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |