Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 հայ բռնցքամարտիկ 4 հունիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-13-ը Մոսկվայում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը 10 բռնցքամարտիկի է հայտագրել մասնակցության համար` Հովհաննես Դանիելյանին (48կգ ք/կ), Դերենիկ Գիժլարյանին (51 կգ ք/կ), Կարեն Այլազյանին (54 կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանին (57 կգ ք/կ), Արա Պուլուզյանին (60 կգ ք/կ), Վոլոդյա Հայրապետյանին (64 կգ ք/կ), Սամվել Մաթևոսյանին (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանին (75կգ ք/կ), Արթուր Խաչատրյանին (81 կգ ք/կ) և Ցոլակ Անանիկյանին (91 կգ ք/կ): Հավաքականը Մոսկվա է մեկնել Կիևից, որտեղ «Կոնչա-Զասպա» օլիմպիական բազայում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականների հետ: Ավելի վաղ ՀՀ հավաքականը մարզվում էր Արարատում և Ծաղկաձորում և մասնակցել է Բուլղարիայում, Չեխիայում ու Հայաստանում կայացած միջազգային մրցաշարերին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |