Բագրատ Ասատրյան. Հայաստանում իրական գնաճն անցյալ տարի կազմել է 10 տոկոս![]() 4 հունիսի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճի մակարդակն ավելի բարձր է, քան նշվում է պաշտոնական վիճակագրական տվյալներում, քանի որ իրական գնաճի մասին կարելի է դատել գնահատող տվյալներով կամ ՀՆԱ ինդեքսով, որն ընթացիկ տարվա մայիսին 2009-ի մայիսի համեմատ աճել է 10 տոկոսով, ինչն ըստ էության արտացոլում է գնաճի իրական պատկերը Հայաստանում, լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Բագրատ Ասատրյանն ավելացրել է, որ սա իրական տնտեսական իրադրություն է օլիգարխիկ համակարգ ունեցող երկրում, որտեղ ամեն ինչ որոշում են մենաշնորհները: 2010-ի մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1 տոկոս գնաճ: Միաժամանակ հաշվետու շրջանում 2009-ի մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |