Թուրքիայում կարող է իշխանափոխություն տեղի ունենալ![]() 4 հունիսի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փոխել է իր կողմնորոշումները: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, եթե նախկինում Թուրքիան ձգտում էր դեպի Եվրոպա և Ամերիկա, ապա այժմ, տեսնելով, որ Եվրոպան հասկանում է այն վտանգները, որ պարունակում են թուրքական ծրագրերը, նա շրջվեց դեպի Իրան, ՌԴ: Հայկ Բաբուխանյանը նշել է, որ Թուրքիայի շահերը Իրանի հետ ներկա պահին համընկնում են, սակայն այդ մերձեցումը երկար չի շարունակվի, քանի որ Իրանը թույլ չի տա, որ իսլամական աշխարհի կենտրոնը տեղափոխվի Թուրքիա: Թուրիան փորձում է վերածնել պանիսլամիզմը, ինչը նոր երևույթ է: Ինչպես նշեց քաղաքական գործիչը, նկատի ունենալով, որ շուտով Թուրքիայում տեղի է ունենալու հանրաքվե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և խորհրդարանական ընտրություններ, չի բացառվում , որ Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն, որը լուծում կտա բոլոր խնդիրներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |