Թուրքիան ցեղասպանաստեղծ պետություն է

Թուրքիան ցեղասպանաստեղծ պետություն է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հաջորդ գործընթացը Հայաստանը պետք է սկսի նախապայմաններով: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը` ողջունելով ՀՀ նախագահի որոշումը արձանագրությունները կասեցնելու վերաբերյալ: «Սառեցումը կշարունակվի այնքան, մինչև որ Թուրքիան իշխանափոխություն կատարի և վերադառնա ԱՄՆ-ի գիրկը` կյանքի կոչելով նրա պահանջը, որը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը»,-ասել է Հայկ Բաբուխանյանը: Նա հավելել է նաև, որ Թուրքիան բաց թողեց իր ոսկե շանսը:

ՍԻՄ նախագահը նշեց նաև, որ Թուրքիան ցեղասպանաստեղծ պետություն է, դա նստած է նրա մտածելակերպի մեջ և հնարավորության դեպքում այդ երկիրը կկրկնի ցեղասպանությունը հայերի նկատմամբ:

Անդրադառնալով նախապայմաններին, Հայկ Բաբուխանյանն ասաց, որ այս անգամ ՀՀ-ն որպես նախապայման պետք է առաջադրի Ցեղասպանության ճանաչումը, նրա հետևանքների վերացումը, հատուցումը, հայերի որպես, ազգային և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում:

 Ուշագրավ
---