Գազայի իրադարձությունները հնարավորություն են տալիս վերանայել հայ-իսրայելական հարաբերությունները 4 հունիսի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մի երկիր, որը 1993 թ. շրջափակման մեջ է պահում Հայաստանը, իրավունք չունի խոսել մեկ այլ փակ սահմանի մասին: Այդ մասին այսօր Երաևնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին է ասել Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով Գազայի վերջին իրադարձություններին: Նա նաև քննադատել է գերտերությունների արձագանքը այդ իրադարձություններին, ասելով. «Ինչո՞ւ նույն արձագանքը չեղավ Հայաստանի շրջափակման դեպքում: Ինչո՞ւ հայկական զորքերը պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք մենք ազատագրել ենք պատերազմի արդյունքում: Եվ եթե հիմա այդ հարցը քննարկվում է, դա մեր մեղքով է: Դա մեր արտգործնախարարության ձախողման արդյունքն է»: Հայկ Բաբուխանյանն ասել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը կարող է ակտիվանալ Իսրայելի Քնեսեթում և Իսրայելը կարող է օգտագործել այդ հարցը` շանտաժի ենթարկելով Թուրքիային: «Գազայում տեղի ունեցածը հնարավորություն է տալիս վերանայել հայ-իսրայելական հարաբերությունները»,-ասել է ՍԻՄ նախագահը: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Հ.Բաբուխանյանն ասաց, որ առաջիկայում չի տեսնում այդ խնդրի լուծման հեռանկարները` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համագործակցի Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Կոսովոյի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |