«Կիլիկիա» մարզական ավանում տեղի կունենա Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը

«Կիլիկիա» մարզական ավանում տեղի կունենա Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - 2010թ հունիսի 11-12-ը ՀՀ հավաքական թիմերի կենտրոն` «Կիլիկիա» մարզական ավանում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանցկացնեն Հայաստանից սամբո ըմբշամարտի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 15-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, մասնակցությամբ 17 տարին լրացած և բարձր տարիքի մարզիկների, հետևյալ քաշային կարգերում` 52, 57, 62, 68, 74, 82 կգ: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով և մեդալներով: Հատուկ մրցանակներ են սահմանված 57,62,68 կգ քաշային կարգերում հաղթողների համար, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին: 1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---