Դինքի ընտանիքի փաստաբանը հայտնաբերվել է իր բնակարանում կախված 4 հունիսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղը հայտնաբերվել է իր բնակարանում կախված: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, առայժմ նրա մահվան առնչությամբ ոչ մի պաշտոնական վարկածներ չկան: Ոստիկանությունն առայժմ չի հաստատում և ոչ էլ հերքում է ինքնասպանության վարկածը: Թերթը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը դատավարություններից մեկի ժամանակ Քարադաղին սպառնացել էր: Հաքան Քարադաղը բազմիցս արդար դատավարություն է պահանջել Դինքի սպանության գործով: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Սպանության փաստի հիման վրա ձերբակալվել է 17-ամյա Օգյուն Սամաստը, որը խոստովանել է գործած հանցանքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |