ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵL Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիմում է տարածել, որտեղ հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու Երեւանի վճռականությունը: «Միջազգային ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն առանձին երկրների, այլ նա- ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Պայքարը դրա դեմ պետք է լինի հետ-ողական - հաստատուն»,- ասվում է դիմումում:Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ իշխանությունները Հայաստանին ներկայացրել են Ուսամա բեն Լադենի կողմից գլխավորվող «Ալ Կաիդա» կազմակերպության մասնակցության ապացույցները սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը: «Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ չի հաջողվել դիվանագիտական միջոցներով ահաբեկիչներին հանձնել ամերիկյան արդարադատությանը: Միեւնույն ժամանակ, Հայաստանը հուսով է, որ Աֆղանստանի տարածքում իրականացվող ռազմական գործողությունները տարածաշրջանի ապակայունացում - աֆղան խաղաղ բնակչության իրավիճակի վատթարացում առաջ չեն բերի»,- ասվում է ՀՀ ԱԳՆ դիմումում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---