Բարոնուհի Քերոլայն Քոքսը 70-րդ անգամ այցելեց Արցախ

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի պատվիրակությանը` Միացյալ թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Նախագահը շնորհավորել է Քերոլայն Քոքսին հոբելյանական` 70-րդ այցի կապակցությամբ և հույս հայտնել, որ բարոնուհին նույն եռանդով կշարունակի իր առաքելությունը Արցախի հետ կապերը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմանի կապերի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի ներքին կյանքին վերաբերող բազմաթիվ հարցեր, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---