Բակո Սահակյանը ծանոթացել է Մարտունու շրջանում կառուցվող մի շարք մայրուղիների շինարարության ընթացքին 4 հունիսի 2010 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին այցելել է հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ և հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ Բերդաշենում, որտեղ առկա են դինամիկ զարգացման համար բոլոր պայմանները, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես, տեղական և շրջանային կառավարման օղակների միջև համագործակցության խորացմանը: Այնուհետև նախագահը ծանոթացել է Մարտունու շրջանում կառուցվող հանրապետական ու շրջանային նշանակություն ունեցող մի շարք մայրուղիների շինարարության ընթացքին: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների կապակցությամբ, հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների որակն ու թափը: Այցելության վերջում նախագահ Սահակյանը ամփոփիչ խորհրդակցություն է հրավիրել Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբարում՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին ու պատասխանատուներին: Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |